ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երևանը տնտեսական ու քաղաքական ծանրակշիռ դերակատարում ունի

Երևանը տնտեսական ու քաղաքական ծանրակշիռ դերակատարում ունի
16.07.2023 | 14:45

Երևանում բնակվում է երկրի շուրջ 40%-ը, և այստեղ ստեղծվում է երկրի համախառն ներքին արժեքի շուրջ 55%-ը: Ցանկացած մարդ, որ փոքր-ինչ հաշվել ու մտածել գիտի, հասկանում է, որ Երևանը տնտեսական և քաղաքական առումով ծանրակշիռ դերակատարում ունի:

Սեպտեմբերի 17-ին ՔՊ-ն ներկայացնող Երևան քաղաքի դե-ֆակտո քաղաքապետը կդառնա նաև դե-յուրե քաղաքապետ: Պարզ պատճառով, որովհետև առկա այլընտրանքները իրական այլընտրանք չեն: Քանզի նրանք, որ ռեսուրս ունեն այլընտրանք ստեղծելու, իրենցից ու իրենց խմբային շահերից այն կողմ այլ բան չեն տեսնում, իսկ նրանք, որ ռեսուրս չունեն, բայց ունեն կարողություն, կա՛մ քաղաքականությամբ չեն ուզում զբաղվել, կամ էլ հե՛չ չեն ուզում զբաղվել քաղաքականությամբ:

Արդյունքում, բոլոր մտածել իմացողները կպատժվեն՝ շարունակաբար ունենալով իրենցից շատ ավելի թույլ ղեկավարներ:

ՈՒ սա կլինի միանգամայն արդար:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3590

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ