ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Խաղաղություն

Խաղաղություն
17.07.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 17

ՈՒրախացեք:

Սովորեցնելու շատ բան ունեմ ձեր երկուսին:

Մի՛ կարծեք, թե Ես զրկում եմ ձեզ Իմ ներկայությունից, երբ միայն Իմ ճշմարտությունն եմ հայտնում ձեզ:

Դուք այժմ փոթորկի միջով եք անցնում:

Հերիք է այն, որ Ես ձեզ հետ եմ. հարկավոր պահին ասելու` «Խաղաղվիր, հանդարտվիր»:

Այսպես լռության մատնելու թե՛ քամուն, թե՛ ալիքներին:

Ես ոչ թե փոթորկի ժամանակ, այլ խաղաղ լեռան վրա էր, որ Իմ աշակերտներին սովորեցրի թագավորությանս ճշմարտությունները:

Այսպես կլինի և ձեզ համար. կգա լեռան լանջի ժամանակը, և դուք կհանգստանաք Ինձ հետ և կսովորեք:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ