ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Խոնարհ ընթացք ունեցեք

 Խոնարհ ընթացք ունեցեք
18.07.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 18

Վախենալ, թե ուրիշներն ի՞նչ կասեն, նշանակում է` հավատքի պակաս ունենալ Իմ հանդեպ:

Այդպես չպետք է լինի:

Այդ բոլոր դժվարությունները` ձեր նկարագիրը մաքրագործելու գործողության վերածեք:

Դուք ձեզ տեսեք այնպես, ինչպես ձեր շուրջը եղածներն են տեսնում, ոչ թե` ինչպես դուք եք ուզում:

Աստծո առջև չափազանց խոնարհ ընթացք ունեցեք:

Ես ձեզ կբարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ անունը:

Սակայն, մինչև բարձրանալը, դուք պետք է մաքրված ու լուսավորված լինեք:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ