ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հրաշալի պատահարներ

Հրաշալի պատահարներ
19.07.2023 | 00:03

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 19

Տեր, ուրախ սրտով շնորհակալություն ենք հայտնում

Քո սքանչելի օրհնությունների համար, որ անձրևում ես մեզ վրա այսօր և ամեն օր:

Ես ձեր կողքին եմ: Ես առաջնորդում եմ ձեզ. ամեն ինչի մեջ հետևեցեք ինձ: Անասելի սքանչելիքներ կբացվեն ձեզ, որոնք իրապես վեր են ձեր երևակայությունից: Ես եմ ձեր առաջնորդը. այս միտքը թող հրճվանք պատճառի ձեզ:

Ես ձեր առաջնորդն եմ ու բարեկամը:

Հիշեք, որ հրաշք գործելը ինձ համար բնական վիճակ է: Սովորական երևույթ, որը սակայն իրագործվում է հոգևոր ուժերով, իսկ այն մարդը, որ գործում, բայց զգայարաններով է ընկալում, բնությանը հակառակ բան է համարում հրաշքը:

Իմացեք նաև, որ բնական մարդը թշնամության մեջ է Աստծո հետ: Սակայն դուք ամբողջովին Ինձ դարձեք: Աղոթք արեք, որ ավելի լավ ըմբռնեք, որ չկա ավելի մեծ հրաշք, քան ինձ հետ լինելու ամենօրյա պատեհությունը. ինչը իրականություն կարող է դառնալ, եթե առաջնորդվում և վերհայեցում եք ապրում Ինձնով:

Իմ զավակնե՛ր, թագավորությանս որդիները առանձնահատուկ կերտվածքի ժողովուրդ են. առանձնացված մարդիկ, տարբեր` հոգսերով, ձգտումներով, շարժառիթներով և վարձատրության մասին ունեցած իրենց ուրույն ըմբռնումով:

Դուք ականատես եղաք իրադրության, որ պատահեց` ինչքան դյուրին, նույնքան էլ պարզ, և այնքան հեռու մնաց արտաքին ազդեցություններից, որ դուք զարմացած մնացիք:

Սակայն իմացեք, Ի՛մ զավակներ, որ պատահածը, ձեր կարծածի պես, այնքան էլ դյուրին ու պարզ չիրականացավ: Այդ իրագործվեց ժամերով, օրերով ու ամիսներով սպասելուց և սիրտ մաշող պայքարներից հետո միայն:

Պայքար, որ դուք մղեցիք արիությամբ ու աննահանջ միտումով` հաղթահարելու համար ձեր ես-ը, կատարելու համար Իմ Կամքը և ապրելու` համաձայն Իմ ուսմունքի:

Արհամարհանքը, նեղություններն ու տառապանքը, երբ համբերությամբ տարաք, նշանակում է ստացել եք հոգևոր մի զորություն, որը հրաշալի ձևով գործում է ձեր մեջ:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ