ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դարի հրաշքը

Դարի հրաշքը
22.07.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 22

Ապրիր Իմ մեջ:

«Ով հավատում է Ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ Ես եմ անում. և դրանից ավելի մեծերը կանի, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ»:

«Դրանից ավելի մեծերը»:

Կույրերը տեսողություն ստացան, կաղերը քայլեցին, բորոտները մաքրվեցին, և Ավետարանը քարոզվեց աղքատներին:

«Դրանից ավելի մեծերը կանեք, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ»:

Աշխարհի զարմանքը:

Դարերի հրաշքը:

Օրհնելու համար ասպարեզ իջած զորությունը. Սուրբ Հոգու մաքրազարդող ուժը` շարժման մեջ դրած մարդու միջոցով:

Վե՛ր կաց, կանգնիր հիվանդության, աղքատության, տարակույսի, հուսահատության ու սահմանափակության խուլ գերեզմանից:

«Ոտքի կանգնիր, լուսավորիր, որովհետև Լույսը եկել է, և քեզ վրա ծագել է Տիրոջ Փառքը»:

Սքանչելի ապագա է սպասվում երկուսիդ:

Անհատնում զորությամբ լեցուն ապագա` հոգևոր ասպարեզում մարդկանց օգտակար լինելու աննման ժամանակ:

Զորությունը թող հոսի ձեր միջով:

Գործածվել սովորեք:

Խնդրեք.

«Խնդրեցե՛ք ինչ որ կուզեք, և պիտի տրվի ձեզ» և նրանց, ում համար աղոթում եք:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ