ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

ՈՒզում էիք, որ Արցախից հնչող ձայներն ասեին ճի՞շտ եք անում

ՈՒզում էիք, որ Արցախից հնչող ձայներն ասեին  ճի՞շտ եք անում
22.07.2023 | 07:49

Իշխանական որոշ քարոզիչներ նեղվել են Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանի այսօրվա ելույթից: Իսկ ի՞նչ ելույթ էիք սպասում համբերատար պայքարող, իսկ հիմա էլ ձեր քաղաքականության պատճառով սովահարության ու աղետի մեջ հայտնված արցախահայերից, երբ հպարտորեն հայտարարում և մեկդ մյուսին հերթ չտալով պատրասատակամություն եք հայտնում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: ՈՒզում էիք, որ ասեին կեցցե՛ք, լավ եք արել, որ թշնամուն եք հանձնել և հանձնում հայության անքակտելի մասնի՞կը, հայոց հազարամյա պատմության, մշակույթի, ինքնության ու արժեքների ամենաընդգծված ազգային տարա՞ծքը:

ՈՒզում էիք, որ Արցախից հնչող ձայներն ասեին ճի՞շտ եք անում, որ կործանում եք Հայաստանը:

Այո՛, առանց Արցախի չի լինելու նաև Հայաստանի Հանրապետությունը և հակառակը՝ առանց Հայաստանի Հանրապետության, չի լինելու նաև հայկական Արցախը: Սա պետք է Աստվածաշնչյան ճշմարտության պես անգիր անենք ու միշտ հիշենք:

ՔՊ պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ձեր վերջին շրջանի հրապարակային ադրբեջանահաճո ուրացումները ո՛չ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի ու Սփյուռքի ճնշող մեծամասնության մոտ հակակրանք են առաջացնում:

Մի՛ պայքարեք համազգային ճշմարտության դեմ: Սովորեք լսել հայ ժողովրդի ձայնը և ընդունել այն, որքան էլ որ կոշտ ու դաժան լինի (գուցե նաև անընդունելի վիրավորական): Եվ եթե կարող եք՝ ապացուցեք, որ դուք արժանի չեք կոշտ քննադատության ու դադարեցրեք հայ ժողովրդին «վախեցնել» ձեր ազգակործան թեզերով:

Այսօր արդեն շատերի կարծիքով, գուցե մենք սխալ ենք արել, որ հեռացել ենք իշխանությունից, բայց որքան էլ, որ դժվար լիներ՝ ՀՀ օրինական ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը որոշումը կայացրել էր ժողովրդի ձայնը հարգելով ու պահանջն ընդունելով:

Մեր իշխանության բոլոր թերություններով հանդերձ, մենք թողել ենք ամուր պետություն, անվտանգ միջավայր, արտաքին քաղաքական վստահելի հարաբերություններ, համախմբված հասարակություն և ինչպես դուք էիք սիրում ասել՝ հպարտ քաղաքացիներ: Դու՞ք ինչ եք թողնում ձեզանից հետո, մտածե՞լ եք այդ մասին:

Մի գեղեցիկ օր դուք էլ ստիպված եք լինելու լսել ու կատարել ժողովրդի պահանջները, բայց գոնե տեղ թողեք հայ հասարակության մեջ ձեզ վերագտնելու համար: Այս օրհասական պահին մի՛ շարունակեք պառակտել հայ հասարակությանը:

Այն այլևս ձեր շահերից չի բխում:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5237

Մեկնաբանություններ