ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Գավառական առևտուր

Գավառական առևտուր
22.07.2023 | 18:32

Ռուբեն Վարդանյանի պետնախարար եղած ժամանակ ու նրա անմիջական ջանքերով BBC-ներով ու էլ եսիմինչերով Արցախից էին խոսում ու շուխուր անում (նրա գովքը չեմ անում, մինչև վերջ կարդացեք):

Արայիկը, սրանց հետ ձեռք-ձեռքի բռնած, կատարեց Ադրբեջանի պահանջն, ու նրան ազատեցին պաշտոնից: Բնականաբար, Արցախը դրանից ոչինչ չշահեց, ու բլոկադան չդադարեց:

Հիմա, իբրև թե աշխարհի ուշադրությունը գրավելու համար, նույն Արայիկը պալատկի մեջ նստացույց է անում ու խնդրում շուխուր անել Հայաստանով ու աշխարհով մեկ:

Դուք ազգակործան, ապաշնորհ, մորթապաշտ ու գավառական առևտրականներ եք:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 8712

Մեկնաբանություններ