ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

ՈՒրիշ բանի ենք անհամբեր սպասում

ՈՒրիշ բանի ենք անհամբեր սպասում
22.07.2023 | 18:33

Սովի ուրվականը պարուրել է Արցախը: Ժամ առ ժամ սպասում ենք մի հուսատու շողի, և այն կարծես հայտնվում է: «Ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ ա, այնքան լավ, որ ես նույնիսկ չէի սպասի»,- ուրախ բացականչում է ոմն Գոռ Ամատունի իր անմիջական եթերով, և դու ուրախ ակնկալիքով փորձում ես հասկանալ՝ ինչ է եղել: Պարզվում է՝ ոչինչ, պարոնը երկար ժամանակ չի եղել մեր հարավային սահմաններում, առիթը ներկայացել է, և ինքը զարմացել ու հիացել է, որ նախ մեր երկիրը այդքան մեծ է՝ գնում, գնում ես չի վերջանում, հետո՝ մեր վարչապետն ու հրաշք նախարար Քերոբյանն ամեն ինչ անում են, որ ինքը չհիասթափվի, և... Բա Արցա՞խը, պարոն: Ձեզ չեմ ճանաչում, ձեր դեմ ոչինչ չունեմ, բայց կարծում եմ այսօր այդ փառահեղ հիացմունքի օրը չէ, ուրիշ, ուրիշ բանի ենք անհամբեր սպասում:

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5911

Մեկնաբանություններ