ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

ՀՀ իշխանություններն ամբողջությամբ բացում են խաղաքարտերը

ՀՀ իշխանություններն ամբողջությամբ բացում են խաղաքարտերը
22.07.2023 | 20:53

Արցախի Հանրապետության Աժ երեկվա արտահերթ նիստը, ընթացքում արված հայտարարությունները, ընդունված ուղերձն ու Փաշինյանի վերջին՝ խաղաղության պայամնագրի ստորագրման և Արցախում Ադրբեջանի կողմից հնարավոր ցեղասպանության իրականացման վերաբերյալ արված հայտարարություններն ընդհանրացնում են պատկերն ու բացահայտում (Արևմուտք-Ադրբեջան-Հայաստան) Արցախի հետ կապված պլանները:

Նիկոլի հայտարարություններն առաջին հերթին ուղղված են ՀՀ ժողովրդին։

Սա ուղիղ զգուշացում է ՀՀ քաղաքացիներին՝ եթե ձենները կտրած չհամաձայնեն խաղաղության պայմանագրին՝ Արցախի հանձնմանը, ապա կկանգնեն Հայաստանը կորցնելու վտանգի առաջ։

Նիկոլը ժողովրդին սպառնում է նոր պատերազմով, որը, ի դեպ, իրականություն դառնալուց հեռու չէ։

Եվ երկրորդ, նախազգուշացում է Արցախի ժողովրդին՝ եթե ձեններդ կտրած չհամաձայնեք ինտեգրմանը, ապա ենթարկվելու եք ցեղասպանության, որը ևս իրականություն դառնալուց հեռու չէ։

Մի խոսքով, ՀՀ իշխանությունները բաց տեքստով, առանց որևէ բան թաքցնելու ներկայացնում են իրավիճակն ու մեզ սպասվող արհավիրքները։

*Արցախի մասով հարցը փակված է: Քանի որ խաղաղության պայմանագիրն այլևս անխուսափելի է (թե՛ Արևմուտքը, և թե՛ Ռուսաստանը հանդես են եկել խաղաղության պայմանագրի ստորագրման՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դիրքերից) և դրա ստորագրմանը մնացել է ընդամենը հաշված օրեր, (կողմերին մնացել է ընտրելու դիվանագիտական հարթակ) ու քանի որ, այդ պայմանագրի ստորագրման արդյունքում Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս, և մեկընդմիշտ փակվելու է Արցախի հարցը՝ այն միջազգային տիրույթից տեղափոխելով Ադրբեջանի ներքաղաքական դաշտ, ապա ստեղծված պարագայում Արցախի մասով կա դրված մեկ խնդիր՝ ինտեգրացիա: Ընդ որում, ինտեգրացիան ավելի նախընտրելի է միջազգային հանրության համար, Ադրբեջանի համար 1 խնդիրն Արցախի ամբողջական հայաթափումն է: Ստեղծված իրավիճակում մաքսիմալը, որ կարող է անել կողմերից յուրաքանչյուրը՝ Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովումն է, որը ինքնին նշանակում է ինտեգրացիա։ Եվ ինչպես տեսնում ենք, կողմերից յուրաքանչյուրը փորձում է հարցը լուծել յուրովի, մոռանալով մի շատ կարևոր հանգամանք՝

*Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը մեզ համար կարմիր գիծ է, և նման պարագայում (ինչպիսի երաշխիքներ ուզում է տրամադրեն) արցախցին չի համաձայնելու ապրել Արցախում։ Սա, ի գիտություն հատկապես ԱրՀ իշխանությունների ու Ռուսաստանի։

-Արցախցուն Արցախում պահելու վերջին շանսը` Ռուսաստանի կազմ մտնելն է։

-Ռուսաստանին Արցախում/տարածաշրջանում մնալու վերջին շանսը` Արցախն իր մաս ճանաչելն է։

*Չկա այլ տարբերակ։

Որ պահին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, հենց այդ պահին էլ նա կորցնելու է Հարավային Կովկասը, իսկ մենք կորցնելու ենք Արցախը։ Արցախահայությունը կա՛մ ենթարկվելու է ցեղասպանության, կա՛մ հայրենազրկվելու է ու դառնա գաղթական։

Ինչպե՞ս է փորձում հարցը լուծել Արևմուտքը։

Արևմուտքն Արցախի ինտեգրումը փորձում է իրականացնել դանդաղ և ժողովրդին անհասկանալի ձևով։

Նա դա փորձում է անել «միջազգային խաղաղապահների» ներգրավմամբ, ինչը մեզ համար կործանարար է լինելու։ Ասել ու ասում եմ՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումը նշանակելու է լեգիտիմացված ցեղասպանություն։

Ինձ համար դա անթույլատրելի քայլ է։ Միջազգային խաղաղապահների տեղակայմամբ Անդրկովկասը դառնալու է Արևմտյան ազդեցության գոտի, որի արդյունքում դուրս է հանվելու Ռուսաստանն ու տարածաշրջան է հրավիրվելու ՆԱՏՕ-ն:

Խոսքն այն նույն ռազմաքաղաքական դաշինքի մասին է, որի ամենաուժեղ բանակներից մեկն ունեցող Թուրքիայի հովանավորչությամբ՝ 2020 թ.-ին, Արցախում տեղի ունեցավ ևս մեկ ցեղասպանություն։ Նման զարգացումը Արցախի համար նշանակելու է կործանում:

Մի բան է պահպանել ստատուս-քվոն ու միջազգային մեխանիզմների կիրառմամբ ճնշել/զսպել Ադրբեջանին, մի այլ բան է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու Արցախում տեղակայել միջազգային խաղաղապահներ:

Եվ, ընդհանրապես ինձ համար աննորմալություն է, աբսուրդ, խայտառակություն, ամոթ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո նման հարցերի քննարկումը։

Ինչպես տեսնում ենք՝ ԱրՀ իշխանությունները նույնպես (գիտակցված թե անգիտակցաբար) լծված են այդ գործին: ԱրՀ ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ին շատ լավ իմանալով, որ ՄԱԿ-ը հրաժարվելու է ռուս խաղաղապահներին օժտել միջազգային մանդատով ու չի բացառվում, որ փոխարենը հանդես գա Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման առաջարկով, որի կործանարար հետևանքների մասին արդեն խոսել եմ: Սա ձեռնտու չէ անգամ Ադրբեջանին:

Գրեթե համոզված եմ՝ առաջինն Ադրբեջանն է հանդես գալու Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման դեմ։ Նրա համար այլևս չկա Արցախի հարց, նա դա համարում է իր ներքին խնդիրը, հետևաբար հարցին կտրվի ինքնուրույն լուծում: Խաղաղապահների ներգրավումն այդ ամենին նշանակելու է հարցի ժամանակավոր միջազգայնացում, չլուծվածություն, որին Ալիևը չի համաձայնելու։ Դա նրա համար պարտություն կլինի։

Անգամ Ադրբեջանն է դեմ լինելու, իսկ, այն ինչ անում են ԱրՀ իշխանությունները, այն ինչ երեկ արեց ԱԺ-ն, ուղղակի խայտառակություն է։

Արևմուտքի հետևից գնալն ու մեզ նրա հետևից տանելը միայն մի բան է նշանակում` Արցախը հանձնվում է։

Անի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 13838

Մեկնաբանություններ