ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Թող ամեն գործ, մինչեվ...

Թող ամեն գործ, մինչեվ...
23.07.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 23

Տե՛ր, շնորհիր մեզ, այդ հրաշալի ներքին խաղաղությունը:

Իմ որդինե՛ր, այդ խաղաղությունը իրոք վեր է ամեն մի ըմբռնումից; Այդ խաղաղությունը ոչ ոք չի կարող խլել ձեզնից: Ոչ ոք չունի այդ խաղաղությունը խռովելու կարողություն. բայց միայն դուք կարող եք թույլ տալ, որ աշխարհի հոգսերն ու մտացիր զգացումները ներս մտնեն:

Միայն դուք կարող եք արտոնել, որ ներս խուժեն վախն ու հուսախաբությունը: Միայն դուք եք ի զորու բացել դուռը և թույլ տալ, որ գողը ներս մտնի ու խաթարի ձեր խաղաղությունը:

Այս պայմանը` իբրև սկզբունք, կիրառեք ձեր կյանքում, թույլ մի՛ տվեք, որ որևէ մի բան խանգարի ձեր խաղաղությունը. ձեր սրտի անդորրը, որ գտել եք Ինձ հետ ունեցած առնչությունից: Դադարեցրե՛ք ամեն գործ, առժամանակ մի հարաբերվեք ո՛չ մեկի հետ, մինչև որ կորած խաղաղությունը վերահաստատվի: Մի՛ թույլ տվեք, որ ձեզ հետ առնչվող մարդիկ ավերեն ձեր սրտի ու մտքի խաղաղությունը:

Թույլ մի՛ տվեք և ո՛չ մեկին, որ մի որևէ նեղության, որևէ խռովության կամ մի որևէ ձախողության պատրվակով` թեկուզ մի կարճ ժամանակով խանգարի ձեր ներքին խաղաղությունը:

Դուք ամեն մի դժվարություն ընդունեք` փորձառության շնորհիվ` խաղաղությանը տիրանալու միջոց: Տեսեք, որ ո՛չ մի գործ, ո՛չ մի ժամանց չվնասի ձեր ներքին ներդաշնակությունը. որ պահվում է Ինձ մոտ, գաղտնի վայրի մեջ Իմ Հոր:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ