Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մոտեցիր

 Մոտեցիր
24.07.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 24

-Տե՛ր, առաջնորդիր մեզ:

Ցույց տուր մեզ Քո կամքը

և ճանապարհը ամեն բանի մեջ:

-Մոտեցի՛ր Ինձ և դու կգտնես ճանապարհը, որովհետև ինչպես Իմ աշակերտներին ասացի` Ե՛ս եմ ճանապարհը:

Ա՛յս է լուծումը` երկրային բոլոր խնդիրների:

Մոտեցի՛ր, որքան կարող ես մոտեցի՛ր Ինձ:

Մտածի՛ր, գործի՛ր և ապրի՛ր Իմ ներկայության մեջ:

Ո՛չ մի թշնամի չի համարձակվի վնասել քեզ, Երբ Ես եմ քեզ պաշտպանում:

Այս է գաղտնիքը` ձեռք բերելու համար ողջ զորությունը, ողջ խաղաղությունը, ողջ ազատությունը, սրանք են պտուղները Ինձ մոտ լինելու:

Օթևանի՛ր Ինձ մոտ:

Ապրի՛ր Իմ ներկայությունը: Հրճվի՛ր Իմ սիրով: Շնորհակա՛լ եղիր. օրհնի՛ր Ինձ, և հրաշալիքնե՛ր կբացվեն քեզ:

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ