Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մեկհարցանի ասուլիս

Մեկհարցանի ասուլիս
24.07.2023 | 20:50

Նիկոլի վաղվա ասուլիսին հրավիրված- մասնակից մի քանի տասնյակ լրատվամիջոցներն իրականում մեկ հարց ունեն տալու. ո՞վ է քեզ թույլ տվել Ղարաբաղը և 8 «անկլավները» ճանաչել Ադրբեջանի մաս։

Մնացածը ենթահարցեր են. էս ի՞նչ ես բերել մեր գլխին՝ առանց քարտեզների ճշտման, առանց սահմանազատման սկզբունքների հստակեցման, առանց Արցախի հայության հստակ երաշխիքների ո՞նց ես նման բան արել, ո՞ր իրավունքով, ո՞ր տրամաբանությամբ։ Հասկանու՞մ ես, թե ինչի´ առաջ ես կանգնեցրել երկիրը։

Սեղանին ուրիշ հարց չկա։ Ու չկա նաև պատասխանը, թե ժողովուրդն է իր քվեով լիազորել։ Ընտրության դու գնացել ես այս հարցերի շուրջ այլ ծրագրով ու այլ խոստումներով։

Բոլոր նախարարները, փոխնախարարները, դիվանագետները, քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողները, պատգամավորները պետք է այդ հարցը գոնե մտքներում տան իրենց «մեծարգոյին» ու հասկանան, որ նրա հետ հավասար դնում են իրենց ստորագրությունները։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ