ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հրաշալի կյանք

Հրաշալի կյանք
25.07.2023 | 00:06

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 25

Ե՛ս եմ ձեր Տերը:

Տե՛րը ձեր կյանքի, կարգավորո՛ղը ձեր օրերի:

Ձեր ներկան և ձեր ապագա՛ն:

Ձեր ծրագրերի կատարումը թողե՛ք Ինձ:

Դուք գործեք միայն համաձայն Ի՛մ ցուցմունքի:

Դուք երկուսդ էլ արդեն մտել եք մի շրջան, երբ ձեր կյանքը առաջնորդվում է միա՛յն Աստծո կողմից:

Հապա մտածեք` ինչ է նշանակում Աստծուց սովորել. Արարչին ունենալ իբրև Առաջնորդ:

Կա՞ սրանից ավելի հրաշալի մի կյանք:

Կարո՞ղ եք հետզհետե տեսնել, թե որքան գեղեցիկ պիտի լինի Ինձ հետ կապված կյանքը:

Դեռ ավելին. կարո՞ղ եք տեսնել, որ ձեզ ոչ մի չարիք չի կարող պատահել` երբ ձեր կյանքը կապված է Ինձ հետ:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ