ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Իմ մխիթարությունը

 Իմ մխիթարությունը
27.07.2023 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 27

Հիսու՛ս, արի և քայլիր մեզ հետ, թույլ տուր, որ

զգանք Քո սքանչելի մտերմությունը:

Ես քայլում եմ ձեզ հետ:

Ա՛խ, պատկերացրեք հապա, Իմ սիրելիներ.

Ես ձեզ հետ քայլում եմ, ոչ միայն ձեզ առաջնորդելու, սփոփելու, զորացնելու ու բարձրացնելու, այլև մխիթարանք ու սփոփանք ստանալու համար:

Երբ ձեր սիրելի երեխան ձեզ հետ է, մի՞թե այդ մոտիկությունը` մանկանն օգնելու ու պաշտպանելու համար է միայն:

Չէ՞ որ այդ մոտիկությունը ծառայում է նաև, որ այդ սիրող, վստահող ու պարզ հոգու մեջ ուրախություն, հրճվանք ու սփոփանք գտնեք:

Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ