ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սխալներ

Սխալներ
28.07.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 28

Ես ձեր վահանն եմ:

Աշխարհի տված ոչ մի հարված չի կարող վնասել ձեզ: Պատկերացրեք, որ ձեր և ամեն տեսակ անարգանքի միջև ամրակուռ վահան կա դրված:

Մտապահեք այս զորավոր զգացումը. արծարծեք ձեր ներսում այնքան ժամանակ, մինչև որ ոչ մի ուժ չկարողանա խաթարել ձեր ներքին խաղաղությունը: Այս ճանապարհով սքանչելի հաղթանակներ կարելի է շահել:

Երբեմն դուք զարմանում եք, թե ինչու եք շարունակում վրիպել ու սխալներ կատարել այն գործերի մեջ, որոնք ձեռնարկելով` կամեցել եք Իմ կամքը կատարել:

Կասեմ, որ պատահած վրիպումները սխալներ չեն. առանց դժվարինը հաղթահարելու չեք կարող անհրաժեշտ դասը սովորել. այդ ձախողումները անհրաժեշտ են` փորձառության միջոցով կարևոր գիտելիքներ սովորելու համար:

Պսակը խոստացված է ոչ թե նրան, ով իր ճանապարհն անցնում է առանց արգելքների, այլ նրան, ով հաղթահարում է արգելքները իր ճանապարհի:

Խաղաղությունը շուտով ապահովելու համար, տրված դասը լավ սովորեք. կիրարկելով այն թե՛ իրական կյանքում, և թե՛ ձեր սրտերում:

Ճշմարիտ հաղթանակը ոչ թե նեղությունը հաղթահարելն է, այլ` հաղթահարելն է ձեր բնության մեջ եղած տկարություններն ու սխալները, որոնք ի հայտ են գալիս նեղության միջոցով:

Իմ չափանիշներից ավելի պակաս չափանիշներ չպետք է ունենաք:

«Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»:

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ