ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Արևաշող դաշտեր

Արևաշող դաշտեր
29.07.2023 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 29

Տե՛ր, օրհնիր մեզ իրիկվա այս ժամին, Քո մեծ

գթությամբ բժշկիր ամենքիս:

Մի՛ կարծեք, թե տառապանքը միակ ճանապարհն է, որ առաջնորդում է ձեզ դեպի Իմ թագավորությունը:

Կան նաև արևով ողողված դաշտեր, որտեղով անցնող մարդկանց քայլերն ու սրտերը Ինձ ճանաչելու հիացումն են ապրում:

Այդ ճամփեքին կան ուղեկցող թռչուններ ու ուղեկիցներ մտերիմ. մի խոսքով` հրճվանքի ճանապարհ, որ բացվում է Իմ թագավորության դեմ:

Արքայություն տանող ճանապարհները բոլորն էլ դժգույն, ցուրտ, ամայի, փշածածկ ու քարքարոտ չեն: Ամեն ինչ Ինձ թողեք:

Ե՛վ ճանապարհի ընտրությունը, և՛ առաջնորդելը` այդ ճանապարհին:

Իսկ երբ առավոտի արեգակը, իր լույսը բացելով սփռի, ընդունեք այն զվարթությամբ:

Անգամ հոգևոր աշխարհի մեջ, գնահատանքն ու ուրախությունը` արդյունք են իրար հակառակ փորձառության:

Տանը ճարճատող վառարանը ավելի սիրելի է այն ճամփորդին, ում ճանապարհներն անցել են ցուրտ ճահճուտների ու խլացնող փոթորիկների միջով: Դրոշմեք ձեր սրտին զվարթություն ներշնչող այս պատգամը.

«Աստված երբե՛ք թույլ չի տա, որ ձեր փորձությունից վեր փորձության ենթարկվեք. այլ` փորձության հետ կտա նաև հնարը, որպեզի կարողանաք տանել այն»:

Աշխարհն Արքայություն չէ:

Աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք.

«Բայց քաջալերվե՛ք, Ե՛ս հաղթեցի աշխարհին»:

Ապրե՛ք Ինձ հետ. հաղթական Քրիստոսի հետ, և հաղթանակի ուրախությունն ու խաղաղությունը ձե՛րը կլինեն:

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ