ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Վարձատրված հավատք

 Վարձատրված հավատք
30.07.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 30

Հաճախ մտածեք անցյալում ապրած Իմ ծառաների մասին:

Ահա, Աբրահամը հավատաց խոստումին, երբ դեռ զավակ չուներ, որ իր սերունդներով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը:

Ինչպես Մովսեսը Իսրայելի ժողովրդին առաջնորդեց անապատի միջով այն վստահությամբ, որ, ի վերջո, պիտի ժառանգեն Ավետյաց Երկիրը:

Դարերի ընթացքում միշտ եղել են մարդիկ, որոնք առանց տեսնելու, հավատով հնազանդդվել են, և իրենց հավատը անպտուղ չի մնացել:

Այդպես կլինի նաև ձեր դեպքում:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ