ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երախտիք

Երախտիք
31.07.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 31

Տվեք Ինձ ձեր քաջ ու երախտագետ սրտի նվերը:

Մարդը իր մեծությունն ապացուցում է իր այն ընդունակությամբ, երբ կարողանում է ստույգ պատճառներ տեսնել` շնորհակալ լինելու:

Երբ կյանքը ծանրանա և նեղությունները խռնվեն իրար վրա, այդ ժամանակ բացարձակ կերպով փնտրեք շնորհակալ լինելու պատճառներ:

Զոհաբերությունը` շնորհակալության ընծան, իրոք անուշահոտ խունկի բուրմունք է, որ Ինձ է բարձրանում` անգամ բազմազբաղ օրվա միջոցին:

Ամեն կացության դեպքում պետք է փնտրել բաներ, գտնել և շնորհակալ լինել. այնուհետև փնտրելու կամ ճիգ թափելու կարիք այլևս չի լինի, ուրախության ու երախտիքի բերկրանքը ինքնաբերաբար կգա ու կլցվի ձեր սիրող սիրտը:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ