ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հայ քաղաքական միտքը ՀՀ-ն պահելու ևս մեկ շանս ունի

Հայ քաղաքական միտքը ՀՀ-ն պահելու ևս մեկ շանս ունի
31.07.2023 | 14:10

Քանի դեռ հայ քաղաքական միտքը իր առջև չի դրել լուծման ենթակա հստակ խնդիրներ, որտեղ աներկբա առաջնայիններից մեկը Փաշինյանի ռեժիմի տապալումն է, այնուհետև անդունդում հայտնված ՀՀ-ի վերականգնումը, չկա և չի լինելու այդ անդունդի չխորացման որևէ շանս:

Քանի դեռ հայ քաղաքական միտքը իր առջև չի դրել Հադրութի և Շուշիի ազատագրման և Արցախի անվտանգային պարագծի առաջանցիկ ամրապնդման խնդիր, որևէ արցախցի չի կարողանալու սեփական հողում բարիք ստեղծել:

Քանի դեռ հայ քաղաքական միտքը հայ ռազմական մտքի առջև խնդիր չի դրել հաշվառել, պլանավորել և իրագործման համար ունենալ Հայաստանը Արցախին կապող և Ադրբեջանի կողմից վերջնականապես չկլանվելու միակ երաշխիք հանդիսացող Լաչինի միջանցքի բացման ռազմական օպերացիայի պատրաստ պլան, ապա հայ մարդկանց ստորացուցիչ առևանգումները դեռ սկիզբն են խորացող նսեմացումների և ստորացումների:

Քանի դեռ հայ քաղաքական միտքը հայկական անվտանգային և ռազմական պատասխանատուների առջև չի դրել խնդիր վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ստեղծել նոր անվտանգային չեզոք գոտիներ, ապա ՀՀ-ի անվտանգային և ռազմական ռեսուրսը սպառվելու, չեզոքանալու, ամլանալու է և դառնա բուտաֆորիկ բեռ՝ թե՛ ներքին, և թե՛ արտաքին շահառուների համար:

Քանի դեռ հայ քաղաքական միտքը հայ դիվանագիտական մտքի առաջ չի դրել խնդիր բացառապես առաջնորդվել հայկական, ազգային շահի և պետականության շահերից բխող դիվերսիֆիկացիոն մոդելների կիրառմամբ և արտաքին գործընկերների հետ նրանց և հայկական շահի հնարավոր համադրման մեթոդաբանությամբ, ապա չկա երաշխիք, որ բացարձակ աբսենտիզմի հասցված դիվանագիտությունը, բացի սպառնալիքների խորացումից, կարող է այլ բանի հանգեցնել:

Քանի դեռ հայ քաղաքական միտքը, ընկալելով Արցախի հանձնման վտանգների մաշտաբները, ՀՀ-ի էթնիկ, քաղաքական, սոցիալ-հոգեբանական և գոյութենական արհավիրքների առումով չի կարողացել ձևակերպել լայն կոնսոլիդացիայի դեղատոմսեր, որոնք կներառեն ՀՀ քաղաքացիների, Հայկական սփյուռքի և Հայաստանի բարեկամ երկրների հումանիտար և ռազմական, հայկական շահի լոբբինգի կենսունակ և աննահանջ քաղաքական գործողություններ, չկա և չի լինելու որևէ շանս, որ Արցախի կլանումից հետո ՀՀ-ն կունենա իր գոյությունը, իր ազգային, պետական և հանրային շահերին համապատասխան, պահպանելու որևէ հնարավորություն:

Քանի դեռ հայ քաղաքական միտքը իր առջև չի դրել ՀՀ-ի գոյութենականության համար առաջին սպառնալիք ալիևյան ռեժիմի տապալմանն ուղղված շատ ծանր, բայց հնարավոր աշխատանքային, լոբբիստական, աութսորսինգային, ռեսուրսատար գենպլան և չի դրել ամեն գնով այդ ռեժիմի չեզոքացման խնդիր, չկա և չի լինելու որևէ այլ էֆեկտիվ ստրատեգիական պլանավորում, որում հնարավոր կլինի երկարաժամկետ դիմակայումը:

Քանի դեռ հայ քաղաքական միտքը չմշակի, չպլանավորի և գործի չդնի հայ հասարակության բոլոր հնարավոր ծակոտիների մեջ սպառողական հասարակությունից քաղաքական ազգ դառնալու կոնցեպտուալ գաղափարախոսական աշխատանքի մեթոդաբանությունն ու կիրարկումը, ապա չկա և չի լինելու որևէ հնարավորություն, որ այս երկիրը ունի որևէ շանս դիմակայելու այս մարտահրավերներին տասը տարուց ավելի:

P.S. Հայ քաղաքական միտքը ՀՀ-ն պահելու ևս մեկ շանս ունի, որն է հասարակության մեծամասնության քաղաքականացումն ու ներառականության բարձրացումը տարբեր մեթոդներով: Սրանք նվազագույն կետերն են, որոնք պետք է իրագործել օր առաջ, որ դեռ մի 100 տարվա գոյության ֆունդամենտ ունենանք՝ մինչ նոր մարտահրավերների առաջ գալը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ