ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հերթական քաղբանտարկյալները

Հերթական քաղբանտարկյալները
31.07.2023 | 15:40

Պարզվում է՝ սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, հուլիսի 9-ին Արցախին նվիրված համերգ է տվել։ Սա կատաղեցրել է դավաճան-բռնապետիկին և նա ղժղժացել է Սուսան, թյու՛, Սասուն Խաչատրյանի վրա, որ շտապ մի գործ գտնեն ու կալանավորեն Սերգեյ Սմբատյանին։ Դե, արդեն Սասուն Խաչատրյանն ու գլխավոր դատաղազուհին գերակատարեցին իրենց ստրկատիրոջ պատվերը՝ կալանավորելով և՛ Սերգեյ Սմբատյանին, և՛ նրա հորը։ Սա աննկատ չի մնա բռնապետիկի կողմից, և նա շռայլորեն կվարձատրի իր ստրուկներին։

Մոտավորապես նույնը կատարվեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ։ Մատենադարանի տնօրինությունը իր դահլիճը տրամադրել էր քաղաքական քննարկումների, որտեղ ելույթ էին ունենում ընդդիմադիր գործիչներ։ Եվ, կիրառելով տարբեր անօրինական հնարքներ, Վահան Տեր-Ղևոնդյանին հեռացրին պաշտոնից։ Կարելի է փաստել, որ առայժմ, շեշտում եմ՝ առայժմ, Վահան Տեր-Ղևոնդյանի բախտը բերել է։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ