Նայում եմ խմբակային մի նկար ընդհանուր լրահոսում: Երեսունհինգ-քառասուն տարեկան կանայք են, թե՞ աղջիկներ, ոչ մի համաչափություն, ոչ մի ներդաշնակություն: Սուտ է, որ ասում ենք՝ տգեղ կանայք չկան: Մենք՝ տղամարդիկ ենք հնարել, կա՛ն, էն էլ՝ ինչքա՜ն: Հինգ հոգի են, դիմացը՝ խմորեղենի ու մրգի առատ սեղան: Տակը՝ ի՜նչ երջանկություն...
Մտնում եմ նկարը տեղադրողի էջը: Առաջին իսկ նյութը՝ ինձ ոչ անծանոթ մի օգտատեր, քսու ժպիտով գրում է. «Հիմա ի՞նչ, ի՞նչ են պոչ խաղացնում, տալիս են՝ կերեք: Ձեզ համար մեկ չի՞ որտեղից կբերեն ՝մեր սահմանի՞ց, թե՞ Աղդամից»: Լուսանկարի կենտրոնի կինը մեկնաբանել է. «Չէ՜, քիչ ենք տվել, մինչև Հայաստանը չքանդեն, չեն հանգստանա: Ստախոս են դրանք, ժողովուրդ, ուտելիք լավ էլ ունեն. լավ էլ ուտում են, մեր կյանքն են հիմա էլ ուտում»:
Ի՞նչ ասես, շուն-գել՝ մերն եք, ա՛յ գեշ կանայք: Աստված չանի դուք նրանց օրին լինեք: Կերեք ձեր տորթը, տեսեք, չեմ ասում՝ հարամ լինի...
Հայկ Մարտիրոսյան