ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Օրհնյալ կապը

Օրհնյալ կապը
01.08.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 1

Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք:

Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի:

Հովհաննես 8. 31

Հիսու՛ս, Քո պայծառ ներկայությունը թող միշտ մեզ հետ լինի:

«Երբեք ձեզ չեմ թողնի և երբեք չեմ մոռանա ձեզ»:

Երկրի վրա չկա մի այնպիսի կապ, որ համեմատվի Ինձ սիրող հոգու և Իմ միջև եղած միության հետ:

Այդ բարեկամությունն ավելի թանկագին է, քան աշխարհը կարող է պատկերացնել:

Երբ ներդաշնակության մեջ են սիրտը, միտքն ու կամքը, ապա ստեղծվում է մի այնպիսի հզոր միություն, ինչը կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր արդեն իսկ ապրել են նման փորձառություն:

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ