ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հունձք

Հունձք
02.08.2023 | 07:45

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 2

Տե՛ր, Քո օրհնությունն ենք խնդրում:

Սիրում եմ Իմ օրհնությունը բաժանել շռայլորեն ու անընդհատ: Սակայն Սերմնացանի առակում ասված է, որ նախքան սերմը ցանելը հողը պետք է մշակված լինի ու պատրաստ:

Հողի մշակությունը ձեր գործն է. իսկ Իմը` ցանել սերմը` օրհնությունը, արդեն պատրաստ հողի մեջ:

Որ այնուհետ միասին վայելենք հրճվանքը հունձքի և ուրախությունը առատության:

Ժամանակ մի խնայեք պարարտ հող պատրաստելու համար:

Աղոթքը խիստ բեղմնավոր է դարձնում հողը:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ