Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ավազը «նրանց մեջ է». Հայաստանում էլ կոռուպցիա չկա

Ավազը «նրանց մեջ է». Հայաստանում էլ կոռուպցիա չկա
02.08.2023 | 21:47

Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Վահե Մակունցը, 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին չորս ընկերությունում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ և վաճառքով են զբաղվում:

Մակունցի բիզնես գործընկերները ևս պատահական մարդիկ չեն. նրանցից մեկը Գագիկ Ջհանգիրյանի խնամին է, մյուսը՝ նախկին առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը:

Այդ ընկերությունները ստեղծվել են 2018թ. իշխանափոխությունից հետո: Վահե Մակունցը ոչ թե ընկերությունների հիմնադիրն է, այլ «փայ է մտել» դրանցում՝ «դուրս թողնելով» նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցող որոշ անձանց:

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3975

Մեկնաբանություններ