Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչը շարունակում է խայտառակվել

 «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը շարունակում է խայտառակվել
02.08.2023 | 23:00

«Այսօր առավոտյան Պտղնու ձորում անհայտ անձինք շինարարական աշխատանքներ իրականացնելիս հեռացրել են «Վեոլիա Ջուր» ընկերության 900 մմ-ոց «Արզնի 1» թուջե ջրատարի տակ գտնվող հողը, ինչի հետևանքով ջրատարը մնացել է օդում և փլուզվել»,-գրում է «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը:

Նախ՝ սա ի՞նչ է և ու՞մ է սա ուղղված: Տրամաբանորեն՝ գրությունը պետք է ուղղված լիներ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ը: Դիմե՞լ է արդյոք չգիտեմինչն իրավապահ մարմիններին: Խիստ կասկածում եմ:

Հաջորդը՝ շինարարական աշխատանքները հենց այնպես «առավոտյան» չեն սկսում: 900 մմ-ոց ջրատարի տակ գտնվող հողը հեռացնելու համար մեկ առավոտով չեն սահմանափակվում: Ավելին՝ կարծում եմ, որ նշված հողը հեռացնելու համար տեխնիկա է անհրաժեշտ:

Եվ վերջապես՝ այդ ի՞նչ շինարարություն է իրականացվում «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի խողովակի տակ: Բարձրահարկ շե՞նք, առանձնատու՞ն, մարզադա՞շտ, թե՞ օդանավակայան են կառուցում:

Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Ինչու՞ է «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի սեփականությունն անտեր վիճակում հայտնվել: Եթե (Աստված չանի) բաժանորդն անզգուշորեն խախտի բնակարանի ջրաչափի կապարակնիքը, միանգամից հայտնվում է տեսուչն ու տուգանում բաժանորդին: Այս դեպքում, «անհայտ անձինք շինարարական աշխատանքներ իրականացնելիս հեռացրել են «Վեոլիա Ջուր» ընկերության 900 մմ-ոց խողովակի տակի հողը», և վե՞րջ:

Չեմ հավատում «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի և ոչ մի բառին:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 4065

Մեկնաբանություններ