ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հավիտենական կյանք

Հավիտենական կյանք
04.08.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 4

Ա՜խ Հիսուս, որքան ենք սիրում Քեզ և կամենում ենք

ամբողջ սրտով Քեզ ծառայել:



Իմ որդիներ, դուք երկուսով ընտրվել ու սահմանվել եք, որ Ինձ համար հզոր գործեր կատարեք:

Հրաշքների ու փառքի անտես ծալքերը կբացվեն շուտով: Կյանքն ինքնին փառավոր է` իր ամբողջության մեջ:

Այս սքանչելի հավիտենական կյանքը ձեր էության մեջ առեք:

Հավիտենական կյանքի այս թափանցումը ձեր հոգու, մտքի ու մարմնի մեջ` կմաքրի, կբժշկի, կվերանորոգի, երիտասարդ կդարձնի և այն ձեզնից ուրիշներին կփոխանցվի` նույն հրաշագործ զորությամբ:

«Այս է Հավիտենական Կյանքը, որ մարդիկ ճանաչեն Քեզ... և Հիսուս Քրիստոսին, որ Դու ուղարկեցիր»: ՈՒրեմն աշխատեք Ինձ հետ, որ մշտատև շփումով է՛լ ավելի Ինձ ճանաչեք:

Ձեր առօրյա կյանքը լցրեք Իմ մշտատև ներկայությամբ և այդ գիտակցումն ունեցեք ամեն ժամ: Աշխատեք քիչը անել, բայց այդ արածը թող լինի արդյունավետ ու գեղեցիկ իրագործված:

Հիշեք, որ հավիտենական կյանքը միակ տևական կյանքն է. նշանակում է` մարդը ինչ որ անում է առանց Իմ Հոգու, առանց Իմ Կյանքի Զորության, զուր է ու անցողիկ:

Ինչ-որ կատարվում է Իմ հոգով ու կյանքով, ինքնին անմեռ է:

«Ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք երբեք չպիտի կորչեն, ոչ էլ որևէ մեկը նրանց կարող է խլել Իմ ձեռքից»:

Հետևաբար, հավիտենական կյանքը նշանակում է նաև ապահովություն:

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ