ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Կարոտի ժամ

 Կարոտի ժամ
05.08.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 5

Տե՛ր, մեզ մոտ արի ու բժշկիր մեզ:

Ես եմ ձեր բժիշկը, ձեր ուրախությունը և ձեր Տերը: Հրավիրում եք Ինձ` ձեր Տիրոջը, որ ձեզ մոտ գամ: Բայց մի՞թե չգիտեք, որ Ես միշտ ձեզ հետ եմ:

Ես մոտենում եմ ձեզ անձայն քայլերով:

Այն ժամանակ, երբ դուք կարոտում եք Ինձ, Ես գալիս եմ վայրկենապես:

Եթե գիտակցեիք Իմ սերը. եթե իմանայիք ձեզ օգնելու իմ մեծ ցանկությունը, այն ժամանակ պարզ կլիներ, որ Ես կարիք չունեմ թախանձագին խնդրանքի. որովհետև ձեր կարոտի ժամը, Իմ գալու ժամն է:

Դիտվել է՝ 2272

Մեկնաբանություններ