ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ամեն ինչ լավ է

Ամեն ինչ լավ է
07.08.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 7

Տե՛ր, օրհնի՛ր մեզ և պահպանի՛ր մեզ, խնդրո՜ւմ ենք:

Իմ պահպանող զորությունը երբեք չի պակասում, այլ պակասում է այն ձեռք բերելու ձեր հետևողականությունը:

Պակասը այն չէ, որ Ես չեմ կարողանում փոթորկից փրկող ապաստան գտնել ձեզ համար, պակասը ձեր վստահությունն է ապաստանի ապահովության վերաբերյալ:

Ամեն վախ, ամեն տարակույս ոճիր է Իմ սիրո նկատմամբ:

Ա՜խ, որդիներ, վստահեք Ինձ:

Ամեն օր ասեք, օրվա մեջ բազմիցս ասեք.

«Ամեն ինչ լավ է»:

Ասեք այն, մինչև որ հավատաք, համոզվեք դրանում:

Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ