ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դատարկիր քեզ

 Դատարկիր քեզ
08.08.2023 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 8

Վստահիր միայն Ինձ:

ՈՒրիշ օգնություն մի կամեցիր: Փոխհատուցումը թող քո հոգու վստահությունը լինի, որպեսզի ավելին տրվի քեզ կարողությունդ անպակաս պահելու համար:

Դատարկիր քեզ արագորեն, որպեսզի նոր Աստվածային Կենսաուժ ստանաս:

Ինչքան շատ քեզ պահես, այնքան քիչ կստանաս Ինձնից: Այս, ձեռք բերելու Աստվածային Օրենքն է:

Չգործածելը, չտալը, քեզ պահելը ենթադրում է ապագայի նկատմամբ վախ, Ինձ վստահելու պակաս:

Երբ խնդրում ես, որ ազատեմ քեզ դժվարության ու չքավորության ճահճուտից, դու նախ պետք է Ինձ վստահես ամբողջովին:

Երբ քո հավատքը և աղոթքը ներդաշնակ կլինեն, Ես քո աղոթքին կպատասխանեմ` ինչպես ազատարարը խեղդվող մարդուն, որն իրեն փրկելու ապարդյուն ջանքեր է թափում:

Այդ մարդն իրեն ավելի վտանգավոր ու անհուսալի կացության կմատնի, մինչև ամբողջովին չենթարկվի ազատագրողի կամքին ու խնամքին: ՈՒրեմն` լավ ըմբռնիր Իմ ազատագրելու ձևը:

Վստահի՛ր Ինձ կատարելապես ու ամբողջովին:

Դատարկիր սիրտդ, Ես կլցնեմ այն:

Խնդրեք, որ հասկանալի դառնա ձեզ համար Իմ տալու ձևը:

Սա, ամենադժվար դասն է դարձել Իմ աշակերտների համար:

Ոմանք այնքան շատ են կապված նյութական պարագաներին, որ չեն կարողանում հասկանալ, թե որքան են Աստվածային Միջոցները:

Պետք է ապրեք` ինչպես Ես եմ ձեզ ասում: Ինձնից կախյալ վիճակի մեջ եղեք:

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ