Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մոլորյալ ոչխար

Մոլորյալ ոչխար
10.08.2023 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 10

Հիսու՜ս, առաջնորդիր մեր ընթացքը, որ չլինի թե մոլորվենք ճամփին:

Իմ որդինե՛ր, չմոլորվելու համար միայն մի պայման կա` մշտապես մոտ լինել Ինձ:

Որպեսզի ոչ մի բան, ոչ մի շահ, ոչ մի փորձություն կամ մի որևէ խոչընդոտ չկանգնի մեր երկուսի միջև:

Եթե վստահ լինեք, որ կկարողանաք կանգնել Իմ կողքին. եթե իմանաք, որ Ես եմ ճշմարիտ ճանապարհը, այդժամ ոչինչ չի կարող շեղել ձեզ ուղիղ ճանապարհից, և չի լինի մոլորվելու որևէ պատճառ:

Ես ձեզ Խաղաղություն խոստացա և ո՛չ հանգստություն. սրտի հանգիստ ու սփոփանք, բայց ո՛չ հաճույք:

Ես ասել եմ.

«Աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք. բայց քաջալերվեք, Ես հաղթեցի աշխարհին»:

ՈՒրեմն սովորեք Ինձնից հաղթող Զորությունը մեկի, ում ապտակեցին, անարգեցին ու ծաղրեցին. ով սխալ հասկացվեց, լքվեց ամենքից ու խաչին գամվեց. այսուհանդերձ` կարող եք տեսնել մեկին, ում գործը չէր ձախողվել բոլորովին, ով կարող էր Իր խաչի վրայից աղաղակել հաղթական.

«Ամեն ինչ կատարյալ է»:

Ոչ թե ցավը, ծաղրանքը կամ տառապանքն էր էականը, այլ` Իմ գործը:

Թող այս միտքը սրտապնդի ձեզ: Ձախողանքի, խառնակության, լրբության ու տառապանքի պատուհասող ժամին, երբ ձեր հոգին անպարտ մնա, երկնային բարեկամներն ու հրեշտակները թող ձայնեն խմբովին.

«Ամեն ինչ կատարյալ է»:

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ