ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դուք Իմն եք

 Դուք Իմն եք
11.08.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 11

Հիսու՛ս, Դու հսկում ես մեզ օրհնելու և խնամելու համար:

Այո՛, միշտ հիշե՛ք այս, որ Ես առաջնորդում եմ ձեզ խավարից` լույս, անհանգստությունից` հանգստություն, խառնակությունից` կարգ ու կանոնի, հանցանքներից ու վրիպումներից` կատարելության:

ՈՒրեմն՝ վստահե՛ք Ինձ ամբողջովին: Ոչ մի բանից մի՛ վախեցեք: Հուսացե՛ք և ձեր հայացքը Ի՛նձ հառեք միշտ, և Ես ձեր հուսալի օգնականը կլինեմ:

Ես և Հայրը մե՛կ ենք:

Հետևաբար Նա, որ քաոսից ստեղծեց գեղեցկապես կարգավորված աշխարհը և դրեց աստղերն իրենց ընթացքի մեջ, և այնպես տնօրինեց, որ ամեն տունկ իմանա իր եղանակը, մի՞թե այժմ չի կարող ձեր փոքրիկ քաոսից խաղաղություն ու ներդաշնակություն ստեղծել:

Ես և Նա մե՛կ ենք:

Դուք Ի՛մն եք:

Ի՛մն են նաև ձեր գործերը:

Իմ Աստվածային պարտքն է` կարգավորելով ավարտուն վիճակի հասցնել Իմ գործերը, հետևաբար, ձեր գործերն էլ կարգի կգան Իմ կողմից:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ