ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Իշխեք աշխարհին

 Իշխեք աշխարհին
12.08.2023 | 00:06

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 12

Իմացեք, որ ոչ մի աղոթք անպատասխան չի մնում:

Հենց այն ժամանակ, երբ մի որևէ բան սխալ թվա ձեզ, կամ մեկի արարքներն ու գործերը չլինեն այն, ինչ-որ ձեր կարծիքով կուզենայիք լիներ, այդ իսկ պահից սկսվում է ձեր պարտականությունը` աղոթելու, որ այդ սխալները ուղղվեն կամ այդ անձը փոխվելով` ուրիշ դառնա:

Ընդունեք ձեր պատասխանատվությունը:

Ինչ սխալներ կան ձեր երկրի պետական այրերի, իր օրենքների, իր ժողովրդի մեջ:

Հանգիստ խորհրդածեք այս խնդիրները և ձեր աղոթքի նյութը դարձրեք:

Եվ կտեսնեք, որ մարդիկ, որոնց հետ բոլորովին շփում չեք ունեցել, փոխվել են, օրենքները դրվել են ձեր խնդրածի համեմատ, չարիքները չքացել են:

Այո՛, ձեր կյանքը թող մեծ իմաստ ստանա:

Ապրեք ծառայելու և փրկելու համար: Կարող է պատահել, որ դուք բոլորովին դուրս չգաք ձեր տանից, բայց լինեք ամենազորավոր ուժերից մեկը` բարին տարածելու ձեր երկրի ու աշխարհի մեջ: Կարող է այնպես լինի, որ երբեք չտեսնեք այն մեծ գործը, որ դուք եք կատարում, բայց Ես տեսնում եմ, տեսնում է այդ չարը:

Ա՜հ, իրոք փառավոր է այն կյանքը, որ փրկում է:

Սրանք են Իմ գործակիցները:

Այս իմաստով ավելի շատ նայեք ձեր կյանքին:

Սովորեք Ինձ պես տեսնել ու սիրել, ո՛վ Իմ կյանքի ուղեկիցներ:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ