ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Կատարելություն

Կատարելություն
13.08.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 13

Հիսո՛ւս, օգնի՛ր մեզ, աղաչո՛ւմ ենք:

Ես միշտ ձեր օգնականն եմ` խավարից` լույսի, տկարությունից` ուժի, մեղքից` փրկության, վտանգից` ապահովության, անտարբերությունից` սիրո և զայրույթից` կատարյալ ներման տանելու համար:

Մի՛ գոհացեք ձեզնից` ուրիշների հետ համեմատվելով: Թող Իմ խոսքերը միշտ հնչեն ձեր ականջին. «Կատարյա՛լ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»:

Ավելի պակաս չափով` մի՛ բավարարվեք:

Սովորություն դարձրեք երբեմն քննել ձեր նկարագիրը` նկատի ունենալով կյանքի հետ ունեցած ձեր առնչությունը առհասարակ. հարաբերությունը ձեր սիրելիների հետ, ձեր ընտանիքի, բարեկամների, ձեր երկրի, ձեր գործի:

Պատկերացրեք, թե ես ինչպես Ինձ կպահեի այդօրինակ հարաբերության, նման կացության կամ նմանօրինակ պարագաների մեջ լինելու դեպքում:

Պարզեք ձեզ համար, թե որն է լավագույն միջոցը` այս կամ այն պակասությունից ձերբազատվելու, տարատեսակ մեղքերից հրաժարվելու կամ սխալներից ու զանցառություններից խուսափելու:

Առնվազն շաբաթը մեկ անգամ այսպիսի ինքնաքննության պետք է ենթարկեք դուք ձեզ:

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ