ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Իմ շքեղ պարգևը

Իմ շքեղ պարգևը
14.08.2023 | 00:06

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 14

Հիսու՛ս, Դու եկար, որ մենք կյանք ունենանք և ունենանք այն է՛լ առավել:

Կյանքը` հոգևոր, ֆիզիկական, իմացական, առատ կյանքը, ուրախ կյանքը, հզոր կյանքը. Այո՛, Ես եկել եմ սրանք ձեզ տալու համար:

Երբևէ մտածե՞լ եք, թե Իմ սիրտը որքան է տխրում, երբ մարդկանցից շատ քչերն են ընդունում Իմ այս ընտիր պարգևները:

Հապա պատկերացրեք` աշխարհի ամենամեծ ու ամենաընտիր շնորհը մատուցվում, անվճար մատուցվում է ամենքին, և ոչ մեկը չի կամենում պարզել ձեռքը և վերցնել այն:

Այս բանը թող ձեզ հետ չկատարվի:

Ջանացեք ստանալ այն և գործածել:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ