ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դիմանկարս

Դիմանկարս
14.08.2023 | 14:07

Գործ՝ Գայանե Փարեմուզյանի:

Մեկ ամիս առաջ էր, որ 17-ամյա տաղանդավոր նկարչուհուց առաջարկ ստացա.

«Ես Ձեզ խիստ հետաքրքիր եմ գտնում և ուզում եմ տեսնել կտավի վրա...»:

Ես էլ ուզեցի ինձ տեսնել կտավին: Տարօրինակ հաճելի զգացում է:

Այսօր, երբ ավարտեց աշխատանքը, հարցրի՝ արդյոք պետք է թողնի նկարը չորանա, հետո՞ տանի:

Ժպտալով պատասխանեց.

«Այս նկարը նվեր է Ձեզ... Ես այդպես եմ որոշել: Միայն ցուցադրելու համար կվերցնեմ»:

Թերևս, այսօր կյանքիս ամենահուզված օրերից մեկն է, որ չեմ կարող բացատրել...

Ներսիս հաճելի ու սիրուն ապրումից, նրա խոսքից, ինձ ճիշտ ընկալելու և հոգիս ճանաչելու կերպից:

Արդեն քանի ժամ է նայում ու տեսնում եմ ինձ և աշխարհս:

Նկարին անուն էլ կնքեց՝ «Կարմիր ականջողով Մերին»:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 3325

Մեկնաբանություններ