ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Պատիժ չկա ձեր անցյալի մեղքերի համար, եթե իմ առաջնորդությամբ գործեք

  Պատիժ չկա ձեր անցյալի մեղքերի համար, եթե իմ առաջնորդությամբ գործեք
15.08.2023 | 00:06

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 15

Պետք է խրախուսեմ ձեր ընթացքը:

Դուք պատիժ այլևս չեք կրի անցյալում գործած ձեր մեղքերի համար:

Ընդունեք Իմ խոսքերը, որ հաղորդվեցին ձեզ ամեն օր` տարեսկզբից սկսած, և ամեն ինչ արեք, ինչպես Ես եմ ասում:

Ես ձեզ ճանապարհի ուղղություն եմ ցույց տալիս:

Բայց դուք չկարողացաք հնազանդվել Ինձ ամբողջովին:

Ես ծրագիր ունեմ, որը միայն այս ձևով կարող է ի հայտ գալ և իրագործվել:

Շատ հազվադեպ են գտնվում երկու միակամ հոգիներ, որոնք ցանկանան միայն Իմ կամքը կատարել և կամենան միայն Ինձ ծառայել:

Միությունը հրաշագործ է:

Ես ձեզ արդեն ասել եմ, որ ցանկանում եմ գործածել ձեզ: Արդեն վաղուց Իմ աշխարհը Իմ իրավասության տակ կլիներ, եթե Իմ ծառայության տակ լինեին` այսպիսի Երկու Հոգիներ:

Միշտ` «Երկու, երկու»:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ