ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Բնությունը ժպտում է

Բնությունը ժպտում է
17.08.2023 | 00:06

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 17

Կգամ անպայման:

Կգամ, քանի որ դուք Իմ կարիքն ունեք:

Մի՛ շտապեք. երկար ժամանակով մնացեք Ինձ մոտ:

Իմ այս արևալույսի, Իմ այս փառավոր մաքուր օդի, Իմ ներկայության ու Իմ խոսքի մեջ:

Սրանք են, որ ինչ-որ մի ժամի օրը տոնական կդարձնեն անպայման:

Արևալույսը զվարթությամբ է լցնում մարդու սիրտը:

Այդ բնության պայծառ ժպիտն է:

Մաքուր օդում շատ ժամանակ անցկացրեք:

Արևը և օդը. վստահությունը և հավատքը Իմ ամենազորեղ դեղերն են:

Վստահությունը հոգու արյունն է. այդ նշանակում է պարուրել անձը Աստվածային հոգով:

Հավատքը` Աստվածային հոգու հեղումն է մարդու հոգու մեջ:

Միտքը, հոգին ու մարմինը վերակազդուրման մշտական կարիքն ունեն:

Թող բարով գա` ասեք Իմ առանձնահատուկ վերաբերմունքին, որ ունեմ ձեր երկուսի նկատմամբ: Մոտեցե՛ք Ինձ:

Հաճախ է բնությունը դառնում Իմ սպեղանին` հոգնած հոգիների ու սպառված մարմինների համար:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ