Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Գավառական շուստրիություն

Գավառական շուստրիություն
17.08.2023 | 14:05

Աշխարհում նիկոլականներ չեն նստած, որ գավառական շուստրիությունները ուտեն։ Դու չես կարող, Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելով, փորձել Արցախը գցել միջազգային հանրության գրպանը, դու էլ գնաս թուրքերի հետ առևտուր անելու։

Առաջին քայլով պետք է վերջ դնել այս գավառական շուստրիություններին ու անցում կատարել ապացուցողական դիվանագիտությանը։

Դիվանագիտական ռեստարտից հետո մեր շուրջը ամեն ինչ շատ արագ է փոխվելու։ Հենց մենք ի ցույց դրեցինք մեր շահերը պաշտպանելու և մեր շահերը այլոց շահերի հետ համադրելու պատրաստակամություն՝ շատ արագ ու մեծ քանակի զենք է մատակարարվելու։

Արցախի խնդիրը ունի մեկ բանալի՝ փոփոխություն Երևանի կենտրոնում։ Պետք է վերջ դրվի այս նվնվոցին ու պատասխանատվությունը բոլորի վրա գցելուն։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 10361

Մեկնաբանություններ