ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ճանապարհի քարերը

Ճանապարհի քարերը
18.08.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 18

Ես այստեղ եմ:

Չկա մեզ իրարից բաժանող ոչ մի հեռավորություն:

Հոգու թագավորության մեջ գոյություն չունեն երկրային չափման միավորները:

Մի սխալ բառը, վախից ներշնչված ձախորդ քայլը, մի կոպիտ քննադատությունը. ահա սրանք են, որ հեռացնում են ձեզ Ինձնից:

Ճիշտ ու խիստ կրթություն է հարկավոր ձեզ, որ ինձ համար արված ձեր աշխատանքն առանց արգելքի լինի:

Դուք փնտրում եք Իմ ներկայությունը. իսկ ովքեր փնտրում են, կգտնեն անպայման:

Բայց սա ո՛չ այնքան մարդու որոնումի խնդիր է, որքան առանց պայմանի մարդկային գիտակցության հպատակությունը Իմ կամքին կյանքի փոքր, թե մեծ իրողությունների դեպքում: Այս է, որ հնարավորություն է տալիս, որպեսզի Ես առաջնորդեմ:

Դուք գիտեք տարբերությունը, որ կա ուրախ, սիրող ու զվարթություն բուրող մանկան, որը ձեզ հետ շրջագայության դուրս գալով, սիրով հետևում է ճանապարհի յուրաքանչյուր անկյունադարձին, առանց այլայլության ընդունում է ձեր յուրաքանչյուր որոշումը ու լռին կատարում տրված բոլոր ցուցումները, և այն մանկան, որը համառում է ու ըմբոստանում, փնթփնթում է ու ոտքը կախ գցում: Հետևաբար, բռնի ուժով է հետևում քեզ, իսկ իր խաղաղ պահին ասում է.

«Այո՛, ուզում եմ քայլել քեզ հետ, մենակ մնալ չեմ կարող, բայց ատում եմ այս ճանապարհը, որով տանում ես ինձ»:

Իմ աշակերտի համար կարևորը ճանապարհը չէ: Այլ այդ ճանապարհով ընթանալիս իր զգացած ուրախությունն ու սերը:

Դուք իսկապես պարտավոր եք ընդունել Իմ առաջնորդությունը և ուրախանալ ճանապարհի ընթացքում ձեր հանդիպած առօրյա փոքրիկ արգելքները հաղթահարելու համար:

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ