ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մարդկային տաճար

Մարդկային տաճար
19.08.2023 | 00:36

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 19

Տե՛ր, սիրում ու երկրպագում եմ Քեզ:

Խոնարհվիր իմ առջև:

Պաշտամունքը աղերսանք չէ, թեպետ երկուսն էլ արտահայտում են մարդու այլազան կարիքները, որ ակնկալվում է Ինձնից:

Խոնարհվեք երկրպագությամբ. ճանաչելով ոչ միայն Իմ մարդեղությունը, այլ նաև` Իմ աստվածային վեհությունը:

Երբ ծնկի իջնեք Իմ առաջ մեծ խոնարհությամբ, Ես կասեմ ձեզ, որ երբ հագա մարդկային մարմինը, Իմ միակ ցանկությունն այն էր, որ մարդկայինը բարձրացնելով` Իմ աստվածությանը հավասար անեմ:

Աշխարհը Ինձ տվեց իր ունեցած `մարդկային տաճարը, պարփակելու համար Իմ Աստվածությունը:

Իսկ Ես շնորհեցի իրեն կարողությունը, որ ունենա աստվածային զորություն, աստվածային սեր, աստվածային ուժ, որոնք մշտապես պիտի արտահայտվեն երկրի այն զավակների մեջ, ովքեր կընդունեն Ինձ, իրենց սրտերը կբացեն Իմ առաջ և հետամուտ կլինեն ապրել նմանությամբ Իմ կյանքի:

ՈՒրեմն խոնարհ հոգով ծնկի գալը ձեր հայացքն ուղղում է երկինք` ցույց տալով արտացոլվող այն վեհությունը, զորությունը, գեղեցկությունը, որ կարող են ձերը լինել: Իմացեք, որ Իմ տալը չափ չունի, այլ ձեր ընդունելն է միայն սահմանափակ:

ՈՒրախացեք հրաշալի այն իրականության համար, ինչին կանչված եք դուք, ինչը կարող եք տեսնել աղոթքի ընթացքում, վերահասու լինել Իմ ուժի զորությամբ և լցվել` dրան հասնելու ու տիրանալու ցանկությամբ:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ