Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ամոթ և խղճահարություն

Ամոթ և խղճահարություն
20.08.2023 | 00:21

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 20

Այո՛, Իմ որդիներ.

«Պետք է պաշտպանվեք արհամարհանքներից և պիտի փակվեք հանդիմանության առջև»:

Երբեմն Ես պետք է պաշտպանեմ Իմ աշակերտներին իրենց ամոթից և ինքնահանդիմանությունից:

Իմ խեղճ Պետրոսը այդպես էլ երբեք չէր կարողանա անել Իմ գործը կամ Ինձ համար ապրելու համարձակությունն ունենալ, եթե Ես չպահեի նրան Իմ սիրո ջերմությամբ:

Ես պետք է պաշտպանեի արհամարհանքից Իմ թշնամիների, ո՛չ զայրույթից Իմ բարեկամների, իր ուրացության համար, այլ նրան պետք է պաշտպանեի` իր անձի հանդեպ տածած իր ատելությունից:

Այսօր էլ, ինչպես այն ժամանակ, Իմ աշակերտներն իրենց տկար անձի հանդեպ ունենում են ամոթի, խղճահարության և արհամարհանքի թունավոր զգացումներ:

Նրանք կարծում են` շատ հզոր ու քաջ են Ինձ ծառայելու համար. կյանքը երբեմն հակառակն է ապացուցում:

Այս դեպքում է, որ Ես պետք է պաշտպանեմ նրանց Իմ սիրո վահանով, այլապես նրանք պայքարելու ու հաղթելու քաջություն երբեք չեն ունենա:

Բայց որպեսզի իրենց իրական անձի հետ այդ դեմ առ դեմ հանդիպումը կայանա, պետք է գան ամոթն ու խղճահարությունը:

Սակայն այդ հանդիպումը տեղի է ունենում կատարելություն տանող ճամփի վրա:

Բայց այս պետք է լինի ժամանակավոր հանգրվան միայն:

Ի՞նչ օգուտ թիթեռնիկին իր զվարթուն թևերը, եթե նա, իր զզվելի անցյալի մտածումների տակ կքած, հողին կառչած մնա: ՈՒստի Ես այսօր, ահա ասում եմ ձեր երկուսին, որ պետք չէ անգամ մի վայրկյան մնալ մտքով` անցյալի ձեր մեղքերի, սխալների, հանցանքների ու տգեղ սովորույթների վրա:

Դուք պետք է նմանվեք մրցասպարեզ ելած այն մարզիկին, որ վազքուղում ցած ընկնելով, իսկույն ոտքի է կանգնում ու սլանում դարձյալ իր նպատակակետը: Ի՞նչ օգուտ, եթե վազողը կանգնի ու սկսի ուսումնասիրել իր ընկած տեղը, և ափսոսանքով ծնկներին զարկի, լաց լինի` հետ ընկնելու համար, իր ձախողման և արգելքը չնկատելու իր կարճատեսության համար:

Դուք այլևս հետ մի՛ նայեք:

Այս, իբրև հրաման եմ տալիս ձեզ:

Նոր սկիզբ ու նոր իմաստ տվեք ձեր ու բոլոր նրանց, ում հանդիպում եք:

Այլևս մի հիշեք ձեր կամ նրանց վրիպանքները:

Անցյալի սխալները մտաբերելը նշանակում է հանդիպել ձեր լողալն արգելող ջրերի հորձանքի:

Երբ Ես Իմ աշակերտներին երկու-երկու առաքելության ուղարկեցի առանց թղթերի, դրամի ու առանց զգեստի. սա մի հրաման էր, որ պետք է գործադրվեր ոչ միայն բառացիորեն, այլ նաև բարոյապես:

Կյանքի ճամփորդության ընթացքում դեն նետեք այն ամենը, որ կարևոր չեն:

Մի կողմ թողնելով անտես արեք բոլոր խոչընդոտները, անցյալի թերացումները, ձախողված լինելու զգացումը:

Ճանապարհը անցեք առանց ծանր բեռների, թեթև սրտով:

Իսկ թեթև սիրտը նշանակում է` Իմ ներշնչող ազդեցությամբ ծանրաբեռնված լինել:

Ես սիրում եմ ձեզ:

Դիտվել է՝ 2263

Մեկնաբանություններ