ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Նվաղած ձայներ

Նվաղած ձայներ
21.08.2023 | 00:16

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 21

«Տեսեք` ամեն ինչ նոր եմ դարձնում»:

Միայն երկրային իրականությանը գամված հոգին է, որ չի կարողանում սավառնել:

Այն օրհնությունը և այն ուրախությունը, որ ուղարկում եմ ձեզ` ձերբազատվելու համար աղքատությունից ու սրտի ծանրությունից, պետք է թուլացնի ու կտրի մի կապ` ձեզ երկրին կապող:

Այդ կապերն են, որ կաշկանդում են ձեզ:

Իսկ ձեր ուրախությունը նշանակում է բարձրանալ ու լինել ուրախության ու գոհության տարածքում:

Փետրաթափ թևերը կարող են փետուրներ ունենալ վերստին. նվաղած ձայները կարող են ստանալ մինչ այդ իրենց անծանոթ ուժ ու գեղեցկություն:

Այլոց օգտակար լինելու ձեր գործադրած ջանքը շուտով կլցնի ձեզ հրճվանքով, եթե նույնիսկ ձեզ արդեն թվա, թե այլոց օգտակար լինելը ձեզ այլևս ուրախություն չի պատճառում:

Դուք որքան էլ մտածեք, որ արդեն շատ եք սպառվել, հոգնել ու ցավերով բեռնավորվել, բայց ահա, Ես ասում եմ.

«Ահավասիկ, ամե՛ն բան նոր եմ դարձնելու»:

Այս խոստումը պետք է կատարվի:

Ինչպես մի ժամանակ այնքան սիրով խոսեցի ձեզ, այսօր էլ նույն ձևով, աղմուկներից հոգնած ձեր ականջներին, այսքան մոտիկից կրկնում եմ.

«Ի՛նձ մոտ եկեք, ո՛վ հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, և Ես ձեզ հանգիստ պիտի տամ»:

Մո՛տ եկեք, ի՛մ սիրելիներ:

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ