ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Արևի ճառագայթներ

Արևի ճառագայթներ
22.08.2023 | 00:13

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 22

Քանի որ դուք երկուսով նախանձախնդրությունն ունեք փրկելու Իմ աշխարհը, Ես տնօրինեցի, որ դուք անհրաժեշտ դաստիարակությունն ունենաք, որպեսզի ի վիճակի լինեք` փրկության գործը կատարել:

Ընդունեք ձեր առօրյա ցավերն ու տառապանքները, դժվարություններն ու նեղությունները և տարեք` ի սեր դժվարին կացության մատնված մի հոգու կամ ի սեր այն աղոթքի, որ պատասխան է ակնկալում:

Այնպես արեք, որ յուրաքանչյուր օրվա գեղեցկությունը կարողանա մնալ ու տևել նեղության, տառապանքի, դժվարության ու ցավի անցնելուց հետո:

Իմ կյանքից սովորեք, ապրեք այն տառապանքը, որ փրկում է. այնպես, որ դուք պետք է երգեք ձեր տառապանքի մեջ:

Տաղտկալի օրերի միջով արևի ճառագայթներ են թափանցում:

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ