Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ամրոցը ներսից են գրավում

Ամրոցը ներսից են գրավում
22.08.2023 | 17:07

Ամրոցների երկարատև պաշարումը նպատակ ունի հյուծել և ստեղծել ներքին քաոս, ամրոցի ներսում գտնել նրանց, ովքեր կբացեն դարպասները օկուպացնող զորքերի առաջ։

Արցախում թշնամին նպատակ է դրել հենց մեր ձեռքերով ստեղծել ներքին քաոս և այնուհետև գրավել մեր Արցախ ամրոցը։

Բոլոր նրանք, ովքեր նպաստում են ներքին քաոսի ստեղծմանը, ակամայից կատարում են թշնամու կամքը։

Զգոնությունը միայն կարող է մեզ փրկել։ Արցախի փրկությունը, նախ, ներքին համախմբածության վերականգնման և միացյալ ճակատի ստեղծման մեջ է։

Կոչ եմ անում բոլորին նստել ընդհանուր սեղանի շուրջ, հակառակ, պարագայում միայն թշնամին է շահելու։

Հետո չասեք, թե մենք չէինք սպասում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5828

Մեկնաբանություններ