ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մեծագույն բարձունքներ

Մեծագույն բարձունքներ
24.08.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 24

Տե՛ր, գիտենք, որ Հզոր ես և կարող մեզ ազատելու:

-Ես եմ ձեր Ազատարարը:

Վստահե՛ք Ինձ բացարձակապես:

Իմացե՛ք, որ Ես ձեզ համար լավագույնը պիտի անեմ: Պատրա՛ստ եղեք և համաձայն, որ Իմ Կամքը կատարվի նաև ձե՛ր մեջ:

Իմացե՛ք, որ ի զորու եմ ամեն ինչ անելու:

Մի՛ մոռացեք ուրախություն պատճառող այս ճշմարտությունը:

Կրկնե՛ք շարունակ.

«Ամեն ինչ կարելի է Իմ Տիրոջը, իմ Վարդապետին, իմ Բարեկամին»:

Այս ճշմարտությունը, երբ հավատով ընդունվի կդառնա մի վերընթաց աստիճան, որի միջոցով հոգին կկարողանա ամենացածր տեղերից կամ խոր Վիրապներից բարձրանալ մինչև վերին բարձունքները:

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ