ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հոգնություն

Հոգնություն
25.08.2023 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 25

Ահա փնտրում ենք Քեզ, ինչպես որ Դու մեզ ասացիր:

Քանի որ փնտրում եք, անշուշտ պիտի գտնեք:

Ոչ ոք իզուր չի փնտրել Իմ ներկայությունը:

Ինչպես որ ձեռնունայն չեն մնացել Ինձնից օգնություն խնդրողները:

Կարոտի հնչերանգներ, սեր սրտում. ահա Իմ հոգին այդտեղ է պատրաստ զորացնելու և վերականգնելու ձեր ուժերը:

Երբեմն հոգնած, սպառված լինելը բոլորովին էլ չի նշանակում ոգու պակասություն, այլ առաջնորդություն Իմ Հոգու կողմից:

Բազում հրաշալի բաներ այդպես էլ չէին պատահի, եթե Իմ հետևորդների մտավոր ու մարմնական հոգնածությունը եղած չլիներ. այդ հոգնություններն են, որ ձեզ առանձնացնում են հանգստի համար և դադար տալիս` ձեր կողմից անհրաժեշտ համարված գործերին:

Թեպետ Իմ ճանապարհը կարող է նեղ թվալ ձեզ, բայց այն դեպի կյանք է տանում:

Անանց Կյանք:

Ոտքդ վստահորեն դիր այդ ճանապարհի վրա:

Այնքան էլ նեղ չէ այն ճանապարհը, որտեղով Ես էլ կարող եմ քեզ հետ քայլել:

Նման մի ուղեկից ունենալով` դու քեզ բնավ մենակ չես զգա: Անսահման բարի, անսահման զորավոր մի ընկեր քեզ հետ պիտի քայլի այդ ճանապարհին:

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ