ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ստացվում է` պիտի դա՞ս առնեմ դաս տալու տեղը

Ստացվում է`  պիտի դա՞ս առնեմ դաս տալու տեղը
25.08.2023 | 13:54

Մի ադրբեջանցի գրառում էր արել, թե հայերն իրենց պատմությունն առել անցել են... պիտի աշխարհին շահեր առաջարկեն։

Ալիևի թեզն է, ձեռաց էլ խաղաղությունը էդ թեզից բխող է։

Դրել եմ ու գրել, որ էս պոռնիկի տղին պետք է դաս տալ։

Հիմա տակը թշնամու գրածից ընկերներս, ինձ են դաս տալիս, թե ճիշտ է ասել։

Դիմում եմ ձեզ, իմ լավ ընկերներ:

Ստացվում է` պիտի դա՞ս առնեմ դաս տալու տեղը։

Եթե հետաքրքիր է կամ համոզված եք որ ամեն բան ճիշտ եք ասում, ուրեմն եկեք նախ իրար դաս տանք, հետո ես իմ ասած դասի տեղը կասեմ ու պատմական հիմքերով, աշխարհի գլոբալիստական տենդենցների թեզերով ու մնացած համեմունքով։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4163

Մեկնաբանություններ