Նիկոլը առ այսօր կա երկու պատճառով.
1. Նա ոչ թե իշխանություն է, այլ իշխանություն է աշխատում։
2. Ընդդիմության բավական մեծ մաս ոչ թե ընդդիմություն է, այլ ընդդիմություն է աշխատում։
Փոստատարը վաղվա քվեարկության հիշեցման թերթիկներն էր բերել: Անբնական հաստ տրցակ էր: Միանգամից մտքովս հազար բան անցավ՝ մեր տան վրա էլ են հնդիկ գրանցել...
Մեր երկիրը միշտ նման է եղել այն թռչնի բնին, որտեղ ամեն տեսակ ազգ ու ցեղի կկու ձու է դնում: Ու հավերժ միամիտ ժողովուրդը խնամում է օտարի ձուն ու դրանից դուրս եկածին՝ ապուշ անտարբերությամբ հետևելով, թե ինչպես է նա բնից դուրս շպրտում իր ձագերին:
Վրաստանը քանի՞ տարի է, որ գնում է Եվրոպա։
Աբխազիան ու Հարավային Օսիայի կորուստը դեռ թողնենք մի կողմ, դա չտեսնելու տանք։
Ու՞ր է հասել Եվրոպայի ճամփեքին:
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է, ուզում է և Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել»,- հայտարարել էր Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերի 18-ին...