Վրաստանը քանի՞ տարի է, որ գնում է Եվրոպա։
Աբխազիան ու Հարավային Օսիայի կորուստը դեռ թողնենք մի կողմ, դա չտեսնելու տանք։
Ու՞ր է հասել Եվրոպայի ճամփեքին:
Այսօր դրա հարցազրույցին կլսենք «ես այնպիսի բան կասեմ, որ Ադրբեջանում ներքաղաքական վիճակն անհուսալիորեն կապակայունանա» հայտարարության կարգի մի շարք հիմարություններ...
Մի շաբաթ չի անցել իտալական թերթին տված հարցազրույցում արված հիմար հայտարարությունից, որ անվտանգությունը Ռուսաստանի հետ կապելը Հայաստանի ռազմավարական սխալն է եղել, էսօր հեռախոսն առել, ընկել է աշխարհի լիդերների հետևից, ու ոչ մեկը տանձի տեղ չի դնում։
Ալիևը շարունակում է համոզել եվրոպացիներին՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» կարող է օգտագործվել նաև էլեկտրաէներգիայի արտահանման համար:
Օրերս, Գոբու քաղաքում նոր էլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան, ապա Թուրքիա, Իրան և Եվրոպա...