ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ընդունիր փորձությունները

Ընդունիր փորձությունները
26.08.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 26

Կարող է այնպես լինել, որ վերահաս փորձություններն ու պատուհասները հաղթելով` թուլացնեն քեզ:

Բայց դրանք Իմ կամքը իրականացնելուց բացի, ուրիշ ոչինչ չեն կարող անել քեզ:

Իսկ այդ կամքը` աղոթքի մեջ քո ասածն է. «Քո կամքը թող լինի»:

Չե՞ս տեսնում, որ ոչինչ չի կարող խորտակել քեզ: Այժմվանից սկսած նոր կյանքի ճանապարհ է բացվում քո առջև: Պետք է մտնես Արքայության մեջ, որ պատրաստել եմ քեզ համար:

Իմ ներկայության ճաճանչները կլուսավորեն քո կյանքը: Վստահիր և քայլիր անվարան:

Իմ շնորհը բավական է` քո բոլոր կարիքների համար:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ